31/10/2018 14:50
ՖԻՖԱ-ն մտադիր է ԱԱ-2022-ին ավելացնել մասնակիցների թիվը
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների թվի հնարավոր փոփոխության մասին:
«Մենք որոշել ենք ավելացնել առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը՝ 32-ից դարձնելով 48: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականին:
Ի՞նչ կլինի 2022 թվականին: Մենք քննարկում ենք այդ տարբերակը: Եթե հնարավոր լինի դա իրագործել, ինչո՞ւ ոչ: Պարզապես պետք է գնահատենք, թե որքանով է դա հնարավոր:
Մեր քաթարցի ընկերների և այդ տարածաշրջանի ներկայացուցիչների հետ քննարկումներ են ընթանում: Հույս ունենք՝ այդ գաղափարը կկարողանանք կյանքի կոչել», - Ինֆանտինոյի խոսքը մեջբերել է Reuters-ը:
Նշենք, որ ներկայիս՝ 32 հավաքականի մասնակցությամբ ձևաչափով աշխարհի առաջնությունն անցկացվում է 1998 թվականից: