31/10/2018 12:05
«Արցախը» և «Փյունիկը» հրաժեշտ կտան Ռոբերտ Արզումանյանին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում այսօր կայանալու է «Արցախ»-«Փյունիկ» հանդիպումը: Նախկին «Միկա» ստադիոնում կայանալիք հանդիպումից առաջ երկու ակումբները, երկրպագուները հրաժեշտ կտան վերջերս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Ռոբերտ Արզումանյանին:
Խորհրդանշական է, որ Արզումանյանին հրաժեշտ կտան իր առաջին և վերջին թիմերը՝ «Փյունիկը», որտեղ նա սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և «Արցախը», որտեղ նա ավարտել է այն:
Նշենք, որ Ռոբերտ Արզումանյանը աշխատանքի անցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։