01/11/2018 11:38
Հայաստանում համաներում հայտարարելու որոշումն ընդունվեց
Այսօր ՀՀ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթրեցմամբ միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր։
Նշենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել էր միաձայն, դրան կողմ էր քվեարկել 72 պատգամավոր։
Ինչ վերաբերում է ցմահ դատապարտյալներին, ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալի նկատմամբ համաներման հարցում անհատական մոտեցում է ցուցաբերվելու: