01/11/2018 20:48
Դավիթ Սանասարյանը լքել է «Ժառանգություն» կուսակցությունը և անդամագրվել «Քաղաքացիական պայմանագրին»
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից:
Facebook-ի իր էջի ուղիղ եթերում Դ.Սանասարյանը նշեց, որ 11 տարի է անցել այն պահից, երբ անդամագրվել է «Ժառանգություն» կուսակցություն։
«Կայացրել եմ որոշում և դուրս եմ եկել կուսակցությունից», - ասաց Դ.Սանասարյանը։
Նա շնորհակալություն հայտնեց իր ընկերներին, նշելով, որ այդ տարիները եղել են իր քաղաքական հասունության որոշիչ ժամանակահատված։ «Բայց ամիսներ շարունակ մասնակցությունս արհեստական էր։ 2017-ի հունվարից բացակայել եմ, չեմ մասնակցել որոշումների կայացմանը, որոշ որոշումների հետ էլ համամիտ չեմ եղել», - ասաց Դ.Սանասարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ որոշում է կայացրել անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։