01/11/2018 11:43
ՀՔԾ-ն չի պատրաստվում Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել (Տեսանյութ)
Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին», - նշեց նա:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ, հաշվի առնելով Մ. Գրիգորյանի առողջական վիճակը՝ ՀՔԾ-ն խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես գա, Սասուն Խաչատրյանն արձագանքեց.
«Նման մտադրություն այս պահին դեռևս չկա, քանի որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը»։
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով Մանվել Գրիգորյանի հնարավոր հարցաքննությանը, ՀՔԾ պետը նշեց, որ «հարցաքննվելու են բոլորն, ովքեր կարող են կապ ունենալ»։