01/11/2018 12:56
Ընդերք քանդող և խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերական և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի. Փաշինյան
Հայաստանի տնտեսությունում այս պահին որևէ անառողջ գործընթաց տեղի չի ունենում, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհակառակը, թույլ տվեք հայտարարել, որ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսական առողջացման և տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասնելով՝ վերջինս ներկայացրեց, որ երկու ամիս առաջ հրապարակել է տնտեսական առաջընթացի կառուցվածքի մասին կառավարության պատկերացումը, որի քաղաքական արձանագրումը, Փաշինյանի խոսքով, հետևյալն է.
«Մենք ագրարային հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերական և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի»։
Փաշինյանն ասաց, որ այսօր արդեն այդ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։