01/11/2018 18:28
2019 թվականին պետական պարտքը կկազմի շուրջ 152 մլրդ դրամ
Պարտքի մասով որոշակի սահմանափակումներ ունենք, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
«2018 թվականին նախատեսվում է, որ պետական պատքը կկազմի շուրջ 161 մլրդ դրամ, 2019-ին՝ 152 մլրդ դրամ», - ասաց Ջանջուղազյանը:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ առկա տվյալները փաստում են՝ ՀՀ-ն ունի պարտքը կայունացնող հարկաբյուջետային քաղաքականություն: