01/11/2018 09:27
Մանվել Գրիգորյանին գործարք է առաջարկվել՝ ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին գործարք են առաջարկում` ազատության դիմաց նա պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ:
Գրիգորյանը հրաժարվել է նման գործարքից և սպասում է իր գործով դատական նիստերի սկզբին: Քննությունն էլ, կարծես թե, հակված է գործը շուտ ավարտել և ուղարկել դատարան, որովհետև ամենաէական մեղադրանքը, որ կա Մանվել Գրիգորյանի դեմ, ապօրինի զենք-զինամթերք պահելն է:
Իրավապահները հասկանում են, որ ԵԿՄ նախագահին նման մեղադրանքով դատարան տանելը կարող է հակառակ էֆեկտն ունենալ, և Մանվել Գրիգորյանը մեղադրյալից վերածվի մեղադրողի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում