01/11/2018 12:42
Ստուգումներ ենք իրականացրել188 փոքր ՀԷԿ-ից 150-ում, նրանցից 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ. Նիկոլ Փաշինյան
Տեսականորեն գիտենք, որ փոքր հէկ-երն, ըստ էության, դարձել են մի հսկա չարաշահման տիրույթ, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Վերջերս ստուգումներ ենք իրականացրել Հայաստանում գործող 188 փոքր հէկ-ից 150-ում։ Նրանց 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ։ Սա խայտառակ երևույթ է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ փոքր հէկ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին։
«Ունենք մի իրավիճակ, երբ վերցվում է ավելի շատ ջուր, ավելի հզոր գեներատոր օգտագործելու համար, ավելի շատ էլեկտրաէներգիա և ավելի շատ եկամուտ ստանալու համար, որն ըստ էության, ոչ միայն ջրային բալանսի խախտման է բերում, այլև՝ պետական եկամուտների կորստի։ Հիմա պետք է աշխատենք բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ», - նշեց վարչապետի պաշտոնակատարը։