02/11/2018 09:44
ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է ԿԸՀ ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ն, ԿԸՀ արտահերթ նիստում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 19-ը՝ ժամը 18։00- ը:
Նա ասաց, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կսկսվի նոյեմբերի 26-ից և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը։
Հիշեցնենք՝ հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը, նախագահ Արմեն Սարգսյանն հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: