02/11/2018 12:57
ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի կյանքի ժամկետի երկարացմանն ուղղված ծրագիրն ամենախոշորն է. Փոխնախարարի պաշտոնակատար
Ամենախոշոր ծրագիրը, որ իրականացվում է համակարգում, ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի կյանքի ժամկետի երկարացմանն ուղղված 300 մլն դոլարանոց ծրագիրն է, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնակատար Հակոբ Վարդանյանը:
«Արդյունքում էներգաբլոկի կյանքի տևողությունը կերկարացվի 10 տարով մինչև 2026 թվականը: Արտադրական հզորությունը մի փոքր ավելի կբաձրանա և տարեկան 2.4 մլրդ ցուցանիշի փոխարեն կունենանք 2.8-2.9 մլրդ կվ ժամ ցուցանիշ», - ասաց Վարդանյանը:
Նա նկատեց, որ 2019-ին կշարունակվեն նպատակուղղված ծրագրերը՝ միտված էներգետիկ համակարգի հուսալի ու անվտանգ շահագործմանը: