02/11/2018 16:37
ՀԱՊԿ բնականոն գործունեությունը շարունակվում է. Զոհրաբ Մնացականյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչման գործընթացը այսօր հանգուցալուծվել է, այսօր Ազգային ժողովում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ պատգամավորների հարցերին։
«Կազմակերպության բնականոն գործունեությունը շարունակվում է։ Կազմակերպության և քարտուղարության կարողությունները հնարավորությունները բավական ամուր են, որ կարողանա իր աշխատանքները իրականացնել՝ թե մշտական խորհրդի, թե նախարարների մակարդակով», - հայտարարեց Մնացականյանը։
Նա տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ընթացակարգային հարցեր։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։