02/11/2018 11:59
ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման գործով քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել է Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավոր Վաչե Մարգարյանը
ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման դեպքով ԱԺ-ում ստեղծված Քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կալանքի որոշում կայացրած դատավորը՝ Վաչե Մարգարյանը։
Հիշեցնենք, վերջինիս մասին խոսվում է Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցում։
Հանձնաժողովի անդամների որոշմամբ նիստն անցկացվում է դռնփակ։
Մեկնարկից առաջ Քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հիշեցրել է ինչպես հանձնաժողովի անդամներին, այնպես էլ՝ դատավոր Վաչե Մարգարյանին, որ հանձնաժողովի քննարկման արդյունքների մասին որևէ տեղեկատվություն հայտնել մամուլին կամ հանրությանն այլ կերպ տեղեկացնել, իրենք չեն կարող։