02/11/2018 16:12
Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի փոփոխության հիմք չկա. պաշտպան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին ազատելը չի կարող ազդել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վրա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով մեր հարցին, արդյոք կարո՞ղ է Խաչատուրովի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել և նա կալանավորվի։
«Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու համար որևէ հիմք չկա», - ասաց փաստաբանը։
Հիշեցնենք՝ Յուրի Խաչատուրովը անցնում է Մարտի 1-ի գործով և մեղադրվում է 2018-ին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու համար։ Նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր որպես խափանման միջոց կիրառել կալանք, սակայն դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց 5 մլն գրավի դիմաց։