02/11/2018 14:49
Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ առաջընթացի համար կողմերը պետք է դժվար փոխզիջումների գնան. ԵԱՀԿ
ԵԱՀԿ-ն ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կամք կդրսևորեն իրավիճակի կարգավորման առաջնթացի համար, սակայն համապարփակ խաղաղության համար անհրաժեշտ են ոչ այնքան հեշտ փոխզիջումներ, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:
«Հակամարտության բոլոր կողմերը պետք է աշխատեն կառուցողական մոտեցմամբ` բացասական հռետորաբանությունից խուսափելու և շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար: Ես նաև հավատում եմ, որ անհրաժեշտ է օգտագործել այս ժամանակը` կառուցողական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելու համար: Նման մթնոլորտը չափազանց անհրաժեշտ է բոլոր կողմերի համար, որպեսզի կարողանան ոչ այնքան հեշտ փոխզիջումների գնալ, որոնք անհրաժեշտ են երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելու համար», - ասել է Թ. Գրեմինգերը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է РИА Новости-ն: