02/11/2018 09:26
«Ժամանակ». ՀՀԿ-ի կողմից ռեյտինգայինով պատգամավոր ընտրվածների մեծամասնությունը մերժել է կրկին առաջադրվելու ՀՀԿ-ի առաջարկը
«Ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը, մերժել առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կողմից Արարատի մարզում առաջադրվելու առաջարկը:
Իր այս որոշումը Գրիգորյանը պատճառաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակահհկական տրամադրություններով:
«Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և պատգամավոր ընտրվածների մեծամասնությունը ամենատարբեր պատճառաբանությամբ մերժել է կրկին առաջադրվելու առաջարկը: Նրանք համոզված են, որ այս անգամ չեն կարողանալու ընտրակաշառք բաժանելով՝ ձայն ստանալ և չեն ուզում խայտառակվել»,- գրել է թերթը: