02/11/2018 14:37
Ստեփանակերտը կարող է մասնակցել ղարաբաղյան բանակցություններին միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ. Լավրով
Լեռնային Ղարաբաղին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին ներգրավելու համար անհրաժեշտ է Բաքվի և Երևանի համաձայնությունը, որը դեռևս չկա, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
«Ներկայիս երկկողմ ձևաչափը փոխելու համար պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: Որքան մենք գիտենք, նման համաձայնություն չկա», - ասել է Ս.Լավրովը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանակին մասնակցել են բանակցություններին, սակայն հայկական ղեկավարության առաջարկով այդ պրակտիկան փոխվել է, և բանակցություններն արդեն երկար տարիներ անմիջականորեն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ Երևանը իր բանակցային դիրքորոշման մեջ հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները», - ասել է Ս.Լավրովը: