02/11/2018 19:38
Դեսպան Միքայել Մինասյանը հետ է կանչվում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով հետ է կանչվում դեսպան Միքայել Մինասյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Միքայել Մինասյանին հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - գրված է որոշման մեջ: