02/11/2018 10:40
ԿԸՀ-ն պետք է ընտրությունները կազմակերպի ըստ գործող Ընտրական օրենսգրքի, զերծ կմնամ կարծիք հայտնել ընտրակարգի վերաբերյալ. Մուկուչյան
ԿԸՀ գործառույթը գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների կազմակերպումն է, այնպես որ, զերծ կմնամ ընտրակարգի վերաբերյալ գնահատականներ տալուց, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Մեր գործառույթն ընտրություն կազմակերպելն է, թե ինչպիսի կողմ կամ դեմ տեսակետներ կան ընտրակարգերի վերաբերյալ, ես ձեռնպահ կմնամ տեսակետ ներկայացնելուց, ոչ թե այն առումով, որ չունեմ սեփական կարծիք, այլ, որովհետև հանդես եմ գալիս որպես ԿԸՀ նախագահ», - ասաց Տիգրան Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ գործող ԸՕ համաձայն այս ընտրություններն, ինչպես և նախորդ անգամ, կանցկացվեն երկու՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգերով։
Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որը նախատեսում էր անցում ամբողջությամբ համամասնական ընտրակարգի, 2 անգամ չընդունվեց 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի Ազգային ժողովի կողմից, որն իրավունքի ուժով արձակվեց նախօրեին։