02/11/2018 14:06
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հնարավոր է կայանա դեկտեմբերին՝ Միլանում. Իգոր Պոպով
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին Միլանում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում, հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը։
«Ես կարծում եմ, որ հանդիպումը կարող է կայանա Իտալիայում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում։ Մենք այս հարցը քննարկել ենք Հայաստանի արտգործնախարարի հետ։ 5 րոպեից հանդիպելու ենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ և նրա հետ նույնպես կանդրադառնանք հարցին», - ասել է Պոպովը լրագրողներին Բաքվում, փոխանցում է Ria.ru-ն։