03/11/2018 13:16
Գործող Ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս կազմակերպել ազատ ու արդար ընտրություններ. Տիգրան Մուկուչյան
Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ծավալով կազմակերպել ընտրությունները, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Գործող ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս կազմակերպելու ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավար ընտրություններ։ Ընտրական ամբողջ գործընթացը կազմակերպվելու է գործող Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան», - նշեց նա։
Դիտարկմանը, թե ռեյտինգային ընտրակարգի հետ կապված մեծ քննադատություն եղավ և օրենսգիրք էր մշակվում հենց ընտրակարգը փոխելու համար, ԿԸՀ նախագահն ասաց, թե ընտրակարգի ընտրությունը հանձնաժողովը գնահատել չի կարող։
«Դա բացառապես քաղաքական ուժերի կողմից ընդունվելիք որոշում է: Այսօր գործող Ընտրական օրենսգրքում ամրագրված է այն ընտրակարգը, որն ամրագրված է ու դրան համապատասխան հանձնաժողովը պետք է իրականացնի ընտրությունների կազմակերպումն ու անցկացնումը», - ընդգծեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։