05/11/2018 16:29
Համաներումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից
Պաշոնական տեղեկագրի ֆեյսբուքյան էջում արդեն հրապարակվել է Հայաստանում համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքը։ Aysor.am-ը տեղեկանում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ին և կսկսի կիրառվել հենց այդ օրից սկսած։
Նշենք, որ համաներումը հայտարարվել էր Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակի առթիվ։
Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ համաներումն ընդգրկելու է շուրջ 6500 շահառուի։