05/11/2018 14:39
Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում
Կրթության, գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում, այսօր այդ մասին հայտարարեց ինքը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
«Ես նախորդ ընտրություններում էլ առաջադրվել եմ այդ տարածքում և բավականին դրական արդյունքներ եմ գրանցել», - ասաց նախարարի պաշտոնակատարը։
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակին, որտեղ ըստ տարբեր խոսակցությունների պատրաստվում են ընդգրկել Հանրապետականից դուրս եկած անձանց, Հարությունյանն ասաց, որ այս պահին դեռ այն պատրաստ չէ և հորդորեց սպասել։
«Մարդիկ հողմաղացներ են հնարում ու սկսում պայքարել դրանց դեմ։ Ես կոչ եմ անում սպասել, կհրապարակվի ցուցակը և հետո ինքներդ գնահատական կտաք՝ ինչ խաժամուժ է ընդգրկված դրանում», - ասաց Հարությունյանը։