05/11/2018 15:50
Ինձ չազատեցին աշխատանքից, որովհետև տեսան, որ ես աշխատում եմ. Մարգարիտա Գրիգորյան
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը կարծում է, որ իրեն հեղափոխությունից հետո աշխատանքից չեն ազատել այն պատճառով, որ ինքը նորմալ է աշխատում։
«Ինձ չազատեցին աշխատանքից, որովհետև տեսան, որ ես աշխատում եմ նորմալ, նորմալ իրականացնում եմ Հանրային հեռուստաընկերության վարչարարությունը, դրա համար էլ չազատեցին», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մարգարիտա Գրիգորյանը։
Նա հերքեց տեղեկությունները, թե ինքը հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և «լուծել իր հարցերը» Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքը շարունակելու համար։ Գրիգորյանն ասաց, որ վարչապետի պաշտոնակատրի հետ հանդիպել է մեկ անգամ և այդ հանդիպման ընթացքում խոսել են հեռուստաընկերության միայն ֆինանսական հարցերի մասին։