05/11/2018 13:09
Ռոհանին խոստացել է շրջանցել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է, որ Թեհրանը շրջանցելու է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Press TV-ին:
Ռոհանիի խոսքով, իրանական կողմը կբռնի տնտեսական բարգավաճման ուղին, դա պահանջում է համատեղ ջանքեր և միասնականություն:
«Մենք կշրջանցենք պատժամիջոցները, կստիպենք Միացյալ Նահանգներին ափսոսալ, մենք ներգրավելու ենք օտարերկրյա ներդրումների», - ասել է Ռոհանին: