05/11/2018 12:37
Եթե մենք չհայտնվենք ԱԺ-ում, բա էլ ո՞վ պետք է հայտնվի. Էդմոն Մարուքյանը՝ խորհրդարան անցնելու շանսերի մասին
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ֆորմատն ընտրելիս չենք նայել զուտ անցողիկության առումով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների՝ անցողիկ շեմն առանձին հաղթահարելու շանսերը։
«Հարցին չենք նայել զուտ անցողիկության ֆորմատով։ Նայել ենք ընտրական առումով ավելի մոբիլ լինելու անկյունից և ես կարծում եմ, որ 2 ուժերն էլ հայտնվելու հնարավորություններ ունեն նաև այս ֆորմատով։ Մտահոգություն չունեմ, որ այս ուժերը չեն հայտնվի խորհրդարանում։ Եթե մենք չհայտնվենք, բա էլ ո՞վ պետք է հայտնվի», - ասաց Էդմոն Մարուքյանը։