06/11/2018 11:10
ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է բավական ինտենսիվ փուլ. ԱԳ փոխնախարար
ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է բավական ինտենսիվ փուլ և առաջիկայում այս գործընթացը բոլոր դերակատարներից կպահանջի թիրախավորված աշխատանք և մոտեցումներ, այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը։
«ՀՀ և ԵՄ հարաբերություններում անկյունադարձային իրադարձություն է հանդիսացել ապրիլին համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը ՀՀ ԱԺ-ի կողմից։ Վավերացման շնորհիվ այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտել է ժամանակավոր կիրարկման փուլ։ Կիրարկման գործընթացում ՀՀ կառավարությունը կարևոր տեղ է հատկացնում հայաստանյան քաղհասարակության ակտիվ մասնակցությանը», - ասաց Կարեն Նազարյանը։