06/11/2018 12:40
Պարտավոր եմ և երաշխավորում եմ՝ ընտրություններին ընտրակաշառք չի լինելու. ՀՀ ոստիկանապետ (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երաշխավորում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի լինելու, ասաց նա այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես պարտավոր եմ և երաշխավորում եմ, որ չի լինելու ընտրակաշառք։ Նման փորձ անողները խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցական պատկանելիությունից ու ով լինելուց», - ասաց Վալերի Օսիպյանը։
Նա նշեց, որ եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ոստիկանությունն արդեն իսկ պատրաստ է դրանք լիարժեք անցկացնելուն։
«Օրենքի առջև բոլորը հավասար են ու մենք կապահովենք, որ բոլորի հավասարությունը լինի», - ամփոփեց ոստիկանապետը։