06/11/2018 12:34
Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել
Քաղաքական, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Aysor.am-ի թղթակցին ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայությունից փոխանցել են, որ Շ.Հարությունյանն ազատ է արձակվել համաներմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում է, որ բանտից դուրս գա։