06/11/2018 09:44
«Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» բանակցում է հանրային գործիչների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ժամանակ» թերթի և 1in.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել է ընդգրկվել «Լուսավոր Հայաստանի» համամասնական ընտրացուցակում։ Առաջարկն անձամբ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն է արել, ով մտերիմ է Բաբաջանյանի հետ։
«Ես կարող եմ ասել, որ մենք բանակցում ենք հանրային գործիչների հետ», - մեր հարցին այսպես պատասխանեց Մարուքյանը։ Իսկ Արման Բաբաջանյանի անո՞ւնը… «Անուններ չեմ կարող հրապարակել»։