06/11/2018 09:50
«Ժամանակ». «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակի հիմնական մասը ԵԿՄ-ական ծագում ունի
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն ընտրել է այն թեկնածուներին, ովքեր պետք է գլխավորեն կուսակցության համամասնական ցուցակը: Նրանց հիմնական մասը ԵԿՄ-ական ծագում ունի:
Մասնավորապես՝ «Հանրապետության» ցուցակում կլինեն ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուրիխանյանը, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, նաև լրագրող Անահիտ Ադամյանը»: