06/11/2018 11:24
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը դեռ գտնվում է նեղ մասնագետների դաշտում
Դժվար է կանխատեսել, թե երբ կկառուցվի Իրան-Հայաստան երկաթուղին, այսօր խորհրդարանում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
«Հարցն օրակարգային է, այն դուրս չի եկել երկկողմ բանակցությունների օրակարգից, այն գտնվում է նեղ մասնագետների դաշտում, որովհետև խոսքը շատ նեղ և համապարփակ հաշվարկների մասին է։ Այս հարցում պետք է ապավինենք մեր մասնագետների փորձառությանը և տեսակետներին», - ասաց Կարեն Նազարյանը։