06/11/2018 10:18
Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստարոգրել Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը.
Հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Քրիստափորի ՄԱՆԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում»,- նշված է նախագահի հրամանագրում: