06/11/2018 14:45
Իրենց ուղղակի չեմ նախանձում. Մեսչյանի զգուշացումը՝ մայրաքաղաքի սրճարանատերերին
Բոլոր սրճարանների սեփականատերերին, ովքեր վերջին ժամանակներում իրենց տրամադրված սահմաններից դուրս են եկել ու իրենց «բեսեդկաներով» ու սեղանիկներով զբաղեցրել կանաչ տարածքը, զգուշացնում եմ ու խնդրում՝ մինչև գարուն «վերադարձեք» ձեզ տրամադրված սահմանները, այլապես ունենալու եք պրոբլեմ, այն էլ՝ մեծ, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Կենտրոն համայնքի ղեկավարը, ում հետ որոշ ժամանակահատված աշխատել եմ, հրաշալի տղա է: Մենք համախոհներ ենք, ու Երևանի կենտրոնում կանաչ տարածքների մեջ տրամադրված ցանկացած օբյեկտի նկատմամբ լինելու ենք շատ-շատ խիստ: Խնդրում եմ՝ բոլոր սեփականատերերդ վերադարձեք ձեր սահմաններին: Իսկ ովքեր ապօրինի են սրճարան կառուցել կանաչ տարածքների մեջ, այ իրենց ուղղակի չեմ նախանձում», - նշեց նա: