06/11/2018 13:36
Я хочу видеть этого человека. Արթուր Մեսչյանը փնտրում է Երևանի «տարօրինակ կառույցի» հեղինակին
Ինձ միշտ հետաքրքրում է, թե Կիևյան կամրջի աջակողմում կառուցված տարօրինակ շենքի կառուցման թույլտվությունն ո՞վ է տվել, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Ինչպես ռուսներն են ասում՝ я хочу видеть этого человека: Ո՞նց կարելի էր նման բան անել: Չգիտեմ՝ էդ կառուցապատողն ի՞նչ հնարավոություններ, ի՞նչ կապեր է ունեցել, ի՞նչ «տանկերով բանակ» է ունեցել իր հետևում, որ կարողացել է բավականին լուրջ մարդկանց ու գերատեսչությունների համոզել, որ այդ կառույցը կատարի», - նշեց նա:
Նման կառույցներ, գլխավոր ճարտարապետի խոսքով, մայրաքաղաքում շատ-շատ են, ու վատն այն է, որ վերափոխելն անհնար է:
«Այդպիսի տարօրինակ կառույցները խաթարել են Երևանի կարևոր հանգույցները, որոնց շնորհիվ սիրել ու սիրում ենք մեր քաղաքը: Երևի կգա այն բուլդուզերների ժամանակը, որ մենք կարողանանք քանդել: Բայց այսօր ո՛չ սոցիալական, ո՛չ էլ իրավական առումով այդ քանդելու հնարավորությունները չունենք… Ամեն դեպքում, մեր քաղաքը շատ լավն ա, ինչքան ուզեցին «մխտռել», էլի չստացվեց», -նկատեց Ա. Մեսչյանը: