07/11/2018 16:13
Սյունիքում վթարի հետևանքով վիրավոր զինծառայողներից ոչ մեկ ծայրահեղ ծանր վիճակում չէ. Արծրուն Հովհաննիսյան
Սյունիքի մարզում ԶՈւ «ԿամԱԶ»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով վիրավոր զինծառայողներին տեղափոխում են Սիսիանի զինհոսպիտալ և Գորիսի բժշկական կենտրոն, տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Նախնական տեղեկություններով վիրավորներից մեկն ունի կոտրվածքներ։ Զինծառայողներից ոչ մեկ ծայրահեղ ծանր վիճակում չէ», - Facebook-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վթարի հետևանքով մահացել է 4 ժամկետային զինծառայող։