07/11/2018 17:15
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիտարկվում է երեք թեկնածություն. ՌԴ նախագահի օգնական
Նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն Աստանայում կքննարկեն կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հիշեցնենք, նոր գլխավոր քարտուղարը կփոխարինի պաշտոնից ազատված Հայաստանի ներայացուցիչ Յուրի Խաչատուրովին։
Ուշակովի խոսքով՝ այդ պաշտոնի համար դիտարվում է երեք թեկնածություն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հարցի քննարկումը կլինի փակ ռեժիմով։ Քննարկվում է երեք հնարավոր տարբերակ՝ կամ մինչև 2020թ. գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Վալերի Սեմերիկովը (ՌԴ ներկայացուցիչ), կամ գլխավոր քարտուղարի պաշտոնին կընտրվի Բելառուսի ներկայացուցիչ, քանի որ ռոտացիոն սկզբունքով այբբենական կարգով Հայաստանին հաջորդում է հենց Բելառուսը։ Երրորդ տարբերակը, որը պնդում է հայկական կողմը՝ մինչև 2020թ. մայիսը Հայաստանի ներկայացուցչի ընտրությունն է։ Ինչ որոշում կընդունեն ղեկավարները, դեռևս դժվար է կանխագուշակել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։