07/11/2018 16:40
Սյունիքում վթարված «ԿամԱԶ» ավտոմեքենայում եղել է 21 զինծառայող, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան
Սյունիքի մարզում վթարված ԶՈՒ «ԿամԱԶ» ավտոմեքենայում եղել է 21 զինծառայող, որոնցից 19-ը՝ թափքում, տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Վիրավոր 17 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից 8-ը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, բուժզննումը շարունակվում է», - Facebook-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզում ԶՈՒ «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է 4 ժամկետային զինծառայողներ։