07/11/2018 14:39
Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը՝ ռեյտինգային թեկնածու
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
«Ամենայն հավանականությամբ, կառաջադրվեմ, դեռ քննարկումներ են ընթանում», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանը։
Էրիկ Գրիգորյանը, ով անկուսակցական է, կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։
Նշենք, որ ավելի վաղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ու ընտրություններին մասնակցելու մասին էին հայտարարել մշակույթի, կրթության, գիտության, արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարների պաշտոնակատարները։