07/11/2018 12:07
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 1,06 դոլարով՝ մինչև 71,65 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,89 դոլարով և կազմում 62.21 դոլար մեկ բարելի դիմաց: