07/11/2018 17:22
Երգիչ Միստր X-ը հրապարակել է դստեր լուսանկարները
Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգիչ Արթուր Հակոբյանը, կամ ինչպես հանրությունն է նրան ճանաչում՝ Միստր X-ը, Ֆեյսբուքի և Ինստագրամի իր էջերում հրապարակել է 9 ամսական դստեր լուսանկարները:
Փոքրիկ Իզաբելը կրում է հայրական տատիկի անունը: Հատկանշական է, որ ծնողները, ի տարբերություն այլ հայտնի ամուսինների, իրենց դստերը չեն թաքցնում հանրությունից ու նրա լուսանկարներով և տեսանյութերով հաճախ են կիսվում:
Արթուր Հակոբյանի և երգահան, հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի առաջնեկը ծնվել է փետրվարի 5-ին՝ ԱՄՆ-ում: Aysor.am-ի հետ զրույցում երգիչը նշել էր, որ շատ կցանկանար աղջիկը մկրտվեր Հայաստանում՝ Սուրբ Էջմիածնում, որտեղ մկրտվել են և՛ ինքը, և՛ իր հայրիկը:
Նաև նկատել էր, որ 5 տարուց ավելի է՝ հայրենիքում չի եղել ու Հայաստանը շատ է կարոտել: Թեև, չգիտի էլ, թե երբ կգա, այն էլ ամբողջ ընտանիքով: