07/11/2018 16:25
«Փյունիկը» խոշոր ծրագրեր է պլանավորում. կբացվի ֆուտբոլային ինտերնատ, որն առաջինը կլինի Հայաստանում (Տեսանյութ)
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը պատրաստվում է առաջիկայում կառուցել մեծ ֆուտբոլային բազա, որը կհամապատասխանի միջազգային բոլոր ստանդարտներին, ինչպես նաև ստադիոն, որտեղ թիմը կանցկացնի իր տնային հանդիպումները։
Բացի այդ, Արթուր Սողոմոնյանի առաջնային նպատակներից է Հայաստանի տարբեր մարզերում բացել «Փյունիկի» ակադեմիայի մասնաճյուղեր, ինչպես նաև ֆուտբոլային ինտերնատ, որն առաջինը կլինի Հայաստանում: Այստեղ ամենատաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան մարզվել և կրթվել լավագույն մասնագետների կողմից։
Ծրագրերի մասին մանրամասն՝ տեսանյութում