08/11/2018 17:00
Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Հովեր» երգչախմբի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր իմ հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Շնորհավորում եմ Սոնա Հովհաննիսյանին: Անվերապահ վստահությունս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին:
Լավագույն փոփոխությունները շարունակվում են», - գրել է Արայիկ Հարությունյանը: