09/11/2018 23:18
«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները միավորվում են
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կմիավորվեն։ Այդ կապակցությամբ նոյեմբերի 10-ին կուսակցությունների նախագահները կկնքեն հուշագիր։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունը «Լույս» դաշինքի կազմում միացել էր Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ։ Սակայն «Լույս» դաշինքը դադարեցրեց գոյությունը, և Արամ Սարգսյանը գտավ այլ դաշնակցի։