09/11/2018 14:34
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Ruxit-ի վտանգի մասին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն Արտաքին գործերի նախարար Թիմո Սոյնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ կազմակերպությանից: Նրա խոսքերը մեջբերում է Yle- ի հրատարակությունը:
Նրա կարծիքով, Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու հնարավորությունը կարելի է անվանել Ruxit, որը նման է Brexit-ին:
«Գոյություն ունի այն բանի իրական վտանգը, որ Եվրոպան կանգնած է ոչ միայն Brexit-ի, այլև Ruxit-ի առաջ», - ասել է Յագլանդը:
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հավելել է, որ Ֆինլանդիան կձեռնարկի բոլոր հնարավոր ջանքերը` ռուսական կողմի անդամավճարի հետ կապված խնդրի լուծման համար: