09/11/2018 11:45
Բակո Սահակյանն ու Դավիթ Սանասարյանը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը, քննարկվել են տվյալ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: