09/11/2018 08:39
Փաշինյանին ուժեղ ընդդիմություն է պետք խորհրդարանում` Ղարաբաղի հարցում անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար. Վիգեն Սարգսյան
Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է: Իսկ անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով», - նշել է նա: