09/11/2018 16:09
«Հանինա». Արամ MP3-ի՝ 80-ականների ոճով նկարահանված տեսահոլովակում մասնակցություն ունի նաև Նառա Շլեպչյանը. տեսանյութ
Համացանցում է հայտնվել Արամ ՄՊ3-ի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է 80-ականների ոճով: Նկարահանման համար օգտագործվել է տեսաերիզ:
«Հանինա»-ն գործիքավորել է DJ Սերժոն, տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը: Հագուստների ձևավորումը Դիանա Շատվերյանինն է:
Երգիչը հատուկ շնորհակալություն է հայտնել հաղորդավարուհի Նառա Շլեպչյանին, ով ևս իր մասնակցությունն է ունեցել տեսահոլովակում՝ պահպանելով 80-ականների շունչը: