10/11/2018 16:34
Aliexpress-ն ու ՈՒԵՖԱ-ն ստորագրել են 200 միլիոն եվրոյի հովանավորության պայմանագիր
Alipay վճարային համակարգը, որը հանդիսանում է Aliexpress-ի չինական առևտրային խմբի անդամ, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի միության (ՈՒԵՖԱ) հետ ստորագրել է 200 միլիոն եվրոյի հովանավորության պայմանագիր: Այս մասին գրում է Financial Times- ը:
Պայմանագիրը նախատեսված է 2018-2026 թվականների համար: Փաստաթղթի համաձայն՝ Alipay-ը կդառնա ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշարերի՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության և 2024 թվականի Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի, պաշտոնական գործընկերը:
ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցության շրջանակում, Alipay- ը մտադիր է բարձրացնել ապրանքանի ճանաչելիությունը՝ չինական շուկայի սահմաններից հնարավոր ելքի շրջանակներում: