10/11/2018 09:40
«Հրապարակ». Ուրիխանյանը կառաջադրվի ԲՀԿ-ի ցուցակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արդեն հայտարարել է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։
Եվ քանի որ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու հավակնություն դրսևորած «Ալյանսը» հայտարարեց, որ նոր Ընտրական օրենսգրքի տապալումից հետո այլևս առանց խոշոր միավորների մասնակցելն անհնարին է դառնում, ամենայն հավանականությամբ, Ուրիխանյանը կառաջադրվի այն ձևաչափով, ինչպես առաջադրվել է ավանդաբար, այսինքն՝ Ծառուկյանի թիմից ԲՀԿ-ի ցուցակով։ Այս տեղեկությունը չհերքեց նաև «Ալյանսի» մեր աղբյուրը՝ նշելով, որ «երկուշաբթի տեղի կունենա կուսակցության արտահերթ հրատապ համագումար, և տեղում կարվի հայտարարություն»»: